Հիշարժան օրեր, տարեթվեր, տոներ
Դեկտեմբերի 3-ը Հաշմանդամների միջազգային օրն է. calend.ru
1992 թ.՝ Միացյալ ազգերի կազմակերպության Հաշմանդամների տասնամյակի ավարտին (1983-1992), ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան իր №47/3 բանաձևով դեկտեմբերի 3-ը հռչակեց Հաշմանդամների միջազգային օր (International Day of Persons with Disabilities), որի նպատակն էր բարձրացնել ինչպես հասարակական կառույցներում, այնպես էլ զարգացման գործընթացներում հաշմանդամություն ունեցող անձանց ներգրավմանը վերաբերող կարևոր հարցերի իրազեկվածությունը և աջակցության մոբիլիզացիան:
Վերոնշյալ տասնամյակը եղել է տեղեկացվածության բարձրացման և հաշմանդամների վիճակի բարելավման նպատակով միջոցառումների անցկացման և նրանց համար հավասար պայմանների ապահովման ժամանակաշրջան:
Ավելի ուշ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան ՄԱԿ-ի անդամ պետություններին կոչ արեց ամեն տարի նշել օրը՝ անցկացնելով հասարակական կյանքում հաշմանդամություն ունեցող անձանց հետագա ինտեգրմանը նվիրված միջոցառումներ:
Աշխարհում ապրում է մոտավորապես մեկ միլիարդ հաշմանդամ (այն կազմում է աշխարհի բնակչության մոտավորապես 15 տոկոսը), և նրանք բոլորը բախվում են ֆիզիկական, սոցիալ-տնտեսական ու վարքագծային պատնեշների հետ, որոնք բացառում են հասարակության կյանքում նրանց լիարժեք, արդյունավետ և իրավահավասար մասնակցությունը : ՄԱԿ-ի տվյալներով՝ նրանք աշխարհի ամենաաղքատ բնակչության անհամեմատ մեծ մասն են կազմում, ինչպես նաև նրանք չունեն հավասար հնարավորություններ հիմնական ռեսուրսների նկատմամբ, ինչպիսիք են՝ կրթությունը, զբաղվածությունը, առողջապահության, սոցիալական և իրավական աջակցության համակարգը:
Այդ պատճառով Հաշմանդամների միջազգային օրը՝ դեկտեմբերի 3-ին, միջոցառումների անցկացումն ուղղված է հաշմանդամների խնդիրներին, նրանց արժանապատվության, իրավունքների պաշտպանության և բարեկեցության ապահովման վրա հասարակության ուշադրությունը հրավիրելու, ինչպես նաև կենտրոնացնելու այն առավելությունների վրա, որոնք հասարակությունը ստանում է քաղաքական, սոցիալական, տնտեսական և մշակույթային կյանքում հաշմանդամների մասնակցության շնորհիվ:
Այս օրը հռչակվել է հասարակության կյանքում հաշմանդամների լիարժեք և հավասար մասնակցության, մարդու իրավունքների պաշտպանության նպատակով: Այս նպատակներն առաջադրվել են Հաշմանդամների վերաբերյալ Գործողությունների միջազգային ծրագրում, որն ընդունվել է 1982 թվականին Գլխավոր ասամբլեայի կողմից:
Յուրաքանչյուր տարի տվյալ Օրվա շրջանակում իրականացվող միջոցառումները նվիրված են լինում կոնկրետ թեմայի: Այսպես, տարբեր տարիներ օրվա կարգախոսը եղել են հետևյալ բառերը ՝ «Արվեստ, մշակույթ և անկախ կենսակերպ», «Նոր հազարամյակում մատչելիություն բոլորի համար», «Լիարժեք մասնակցություն և հավասարություն, սրանք են առաջընթացի և արդյունքների գնահատման նոր մոտեցումների պահանջները», «Ինքնուրույն կյանք և կայուն շահույթ», «Առանց մեզ՝ ոչինչ մեր մասին», «Հաշմանդամների իրավունքները՝ գործունեությունը զարգացման գործընթացում», «Արժանապատիվ աշխատանք հաշմանդամների համար», «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին կոնվեցիան արժանապատվություն և արդարություն է բոլորիս համար», «Վերացնենք պատնեշները, բացենք դռները. բաց հասարակություն բոլորի համար» և այլն:
Հիշեցնենք, որ Հաշմանդամների իրավունքի համար պայքարի Միջազգային օրը նշվում է յուրաքանչյուր տարի մայիսի 5-ին:
03.12.2024 Կարդացեք նաև
07.04.2025
04.04.2025
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ